Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Կարիբյան ծովում
Հունվար 10, 2018 12:08 Asia/Tehran
Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Կարիբյան ծովում` Հունդուրաս պետությունից դեպի հյուսիս:
Երկրաշարժի ուժգնությունը հասնում է 7,8 մագնիտուդ: Այս մասին հայտնում է Ցունամիների նախազգուշացման Խաղաղօվկիանոսյան կենտրոնը: Նշվում է, որ կա ցունամիի վտանգ: Հզոր ալիքները կարող են տարածվել էպիկենտրոնից մինչեւ 1 հազար կմ հեռավորության վրա: Ցունամիների նախազգուշացման կենտրոնը խորհուրդ է տալիս առափնյա պետություններին, վերահաս վտանգի մասին զգուշացնել բնակիչներին եւ կազմակերպել անհրաժեշտ տարհանումներ:
hraparak.am/
Պիտակ