ԱՄՆ-ը ուրբաթ կհայտնի միջուկային համաձայնագրի ճակատագրին առնչվող որոշման մասին
Հունվար 10, 2018 16:57 Asia/Tehran
ԱՄՆ-ը ուրբաթ կհայտնի միջուկային համաձայնագրի ճակատագրին առնչվող որոշման մասին:
ԱՄՆ-ը հունվարի 12-ին կհայտարարի այն մասին, թե կերկարացնի՞ Իրանի վրայից պատժամիջոցների հանման ռեժիմը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչը։
«Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի և պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի հետ։ Որոշումը կլինի ուրբաթ»,-ասել է ամերիկացի դիվանագետը։
1in.am
Պիտակ