Չինաստանը փորձարկում է թուրքմենական երկաթուղային տարանցումը դեպի Իրան
https://parstoday.ir/hy/news/world-i81029-Չինաստանը_փորձարկում_է_թուրքմենական_երկաթուղային_տարանցումը_դեպի_Իրան
Թուրքմենստանից Իրան թուրքմենական Ակյայլա երկաթուղային կայանի միջոցով բեռնարկղային գնացք է անցել՝ իրականացնելով հերթական փորձարկումը Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երթուղով։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 10, 2018 13:58 Asia/Tehran
  • Չինաստանը փորձարկում է թուրքմենական երկաթուղային տարանցումը դեպի Իրան

Թուրքմենստանից Իրան թուրքմենական Ակյայլա երկաթուղային կայանի միջոցով բեռնարկղային գնացք է անցել՝ իրականացնելով հերթական փորձարկումը Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երթուղով։

Նշվում է, որ դեկտեմբերի 28-ին Չինաստանի հարավային արդյունաբերական կենտրոն համարվող Չանշա քաղաքից (Հունան նահանգ) մեկնած գնացքը կօգնի հստակ սահմանել երթուղու ժամանակային և աշխատանքային այլ բնութագրեր՝ կանոնաոր փոխադրումներ սահմանելու համար։

Առաջին գնացքին նույն միջանցքով դեկտեմբերի 29-ին և30-ին հաջորդել են երկրորդ և երրորդ գնացքները։ Երկրորդ գնացքն ուղևորությունը սկսել է Չինաստանի կենտրոնական Ինչուան քաղաքից, իսկ մյուսը՝ հյուսիսային Սիան քաղաքից։

«Թուրքմենստանի համար մասնակցությունն այս միջազգային լոգիստիկ նախագծում նշանակում է տարանցիկ հնարավորությունների ակտիվացում»,-նշվում է հաղորդագրությունում։

Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին իրենից ներկայացնում է Ասիայի և Եվրոպայի միջև տնտեսապես առավել կայուն կապուղի, բեռների փոխադրման ամենակարճ ուղի, այդ թվում տարանցիկ։ Ապագայում այն կծառայի նաև ուղևորափոխադրումների  համար։

1in.am