Բորիս Ջոնսոնը կհայտարարի Իրանի «միջուկային գործարքի» պահպանման կարեւորության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i81093-Բորիս_Ջոնսոնը_կհայտարարի_Իրանի_միջուկային_գործարքի_պահպանման_կարեւորության_մասին
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը մտադիր է Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ԱԳ նախարարների եւ ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի կարեւորությունը աշխարհում անվտանգության շահերի շրջանակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2018 07:06 Asia/Tehran
  • Բորիս Ջոնսոնը կհայտարարի Իրանի «միջուկային գործարքի» պահպանման կարեւորության մասին

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը մտադիր է Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ԱԳ նախարարների եւ ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի կարեւորությունը աշխարհում անվտանգության շահերի շրջանակում:

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Միացյալ Թագավորության ԱԳՆ-ից, Ջոնսոնը Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի, Ժան Իվ Լե Դրիանի, Զիգմար Գաբրիելի եւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդպման կմեկնի հինգշաբթի:

«Մեծ Բրիտանիան մշտապես հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրն առանցքային է, այն աշխարհն ավելի անվտանգ է դարձնում: Կենսականորեն կարեւոր է, որ մենք այս գործարքը պահպանելու համար շարունակենք աշխատել եվրոպացի գործընկերների հետ: Համաձայնագիրը անվտանգություն եւ բարգավաճում է ապահովում Իրանի ժողովրդի եւ ամբողջ աշխարհի համար: Եվ այս համատեղ շահերը դրված կլինեն Բրյուսելում մեր բանակցությունների հիմքում»,- նշված է Ջոնսոնի հայտարարության մեջ:

Դրա հետ մեկտեղ, Ջոնսոնը հիշեցրել է, որ Լոնդոնի եւ Թեհրանի միջեւ որոշ հարցերի առումով տարաձայնություններ կան, այդ թվում՝ Իրանի հրթիռային ծրագրի:

«Անդրադառնալով Իրանում տեղի ունեցած վերջին բողոքներին՝ ես Իրանի ԱԳ նախարար Զարիֆին կասեմ, որ օրենքի համաձայն խաղաղ ցույցերի իրավունքը ցանկացած իսկապես հաջողակ հանրության համար կենտրոնական է: Ես նաեւ կբարձրացնեմ մեր երկրների երկքաղաքացիություն ունեցող քաղաքացիների վերաբերյալ հյուպատոսական հարցերին վերաբերող թեման»,- նշել է Ջոնսոնը:

News.am