Գերմանիայի արտգործնախարարը առաջարկով է հանդես եկել
Deutsche Welle պարբերականի փոխանցմամբ` Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը Դոնբասում երկարատև հրադադարի պահպանման դեպքում հակառուսական պատժամիջոցների փուլային չեղարկման առաջարկով է հանդես եկել: Գրում է Gazeta.ru-ն:
Իսկ Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրագործման դեպքում բոլոր հակառուսական պատժամիջոցների ակնթարթային չեղարկման հնարավորությունը Գերմանիայի արտգործնախարարը «իրականությունից հեռու» է անվանել: Զիգմար Գաբրիելն ընդգծել է, որ պատժամիջոցների փուլային չեղարկումը նպատակահարմար է, քանի որ դրանք նաև աստիճանաբար են սահմանվել: Ավելի վաղ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Եվրոպական միությունը բավարար հիմքեր չի գտել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման համար:
Ankakh.com