Մակրոն. Բոլոր կողմերը պիտի հավատարիմ մնան ՀԳՀԾ-ին
Հունվար 12, 2018 00:22 Asia/Tehran
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծեց ՀԳՀծ-ի հանդեպ բոլոր կողմերի հավատարմության անհրաժեշտությունը:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ նշված է. «Հեռախոսազրույցի ժամանակ Էմանուել Մակրոնն ընդգծել է Իրանի և 5+1 խմբի կողմից միջուկային համաձայնության մանրակրկիտ գործադրման անհրաժեշտությունը»:
Մակրոնի ու Թրամփի հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր պիտի հայտարարի Իրանի դեմ շրջափակումների առկախման կապակցությամբ իր որոշումը:
Պիտակ