ԱՄՆ¬ի նախագահը չեղարկել է իր այցը Մեծ Բրիտանիա
ԱՄՆ¬ ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ չեղարկում Է փետրվարին պլանավորված իր այցը Մեծ Բրիտանիա:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, նա գրել Է Twitterի իր Էջում: «Լոնդոն իմ ուղեւորությունը չեղարկելու պատճառն այն Է, որ ես չեմ պաշտպանում Լոնդոնի լավագույն դեսպանատներից մեկը գրոշների դիմաց վաճառելու Օբամայի վարչակազմի որոշումը, որպեսզի այնուհետեւ 1,2 մլրդ դոլարով նորը կառուցենք հեռավոր շրջանում: Դա վատ գործարք Է: Ես չեմ պատրաստվում կտրել ժապավենը (դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքի բացման արարողության ժամանակ)», գրել Է Թրամփը:
Daily Mail թերթի տեղեկությունների համաձայն, որը հղում Է անում կառավարական աղբյուրների, պլանավորվում Էր, որ Թրամփը Լոնդոն աշխատանքային այցի շրջանակներում կմասնակցի ԱՄՆի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը, ինչպես նաեւ փետրվարի 26ին եւ 27ին բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Այժմ, ինչպես նշվում Է, Լոնդոնում ամերիկյան դեսպանատունը կբացի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդել Է ՏԱՍՍը:
Armenpress.am