Պուտինը նշել է, թե ինչից է կախված ռուս¬ամերիկյան հարաբերությունների բարելավումը
https://parstoday.ir/hy/news/world-i81191-Պուտինը_նշել_է_թե_ինչից_է_կախված_ռուս_ամերիկյան_հարաբերությունների_բարելավումը
ՌԴ¬ի և ԱՄՆ¬ի միջև հարաբերությունների նորմալացումը կախված է Վաշինգտոնից, այլ ոչ թե Մոսկվայից, հարցը նրանում է՝ կկարողանան արդյո՞ք ամերիկյան գործընկերները քաջություն դրսևորել և առողջ գաղափար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2018 07:38 Asia/Tehran
  • Պուտինը նշել է, թե ինչից է կախված ռուս¬ամերիկյան հարաբերությունների բարելավումը

ՌԴ¬ի և ԱՄՆ¬ի միջև հարաբերությունների նորմալացումը կախված է Վաշինգտոնից, այլ ոչ թե Մոսկվայից, հարցը նրանում է՝ կկարողանան արդյո՞ք ամերիկյան գործընկերները քաջություն դրսևորել և առողջ գաղափար:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»­ը, վկայակոչելով «Ռիա­նովոստի»­ն, այդ մասին ռուսական տպագիր մամուլի և գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այժմ դա կախված չէ մեզնից, դա կախված է ամերիկյան կողմից: Երբ նրանք բարի կամք կցուցաբերեն, կկարողանան քաջություն ունենալ, առողջ գաղափար, վերջապես կհասկանան, որ ռուս­ամերիկյան հարաբերությունների բարելավմամբ շահագրգռված են անձամբ Միացյալ Նահանգները, որ դա ազգային շահերի շրջանակում է, այդ ժամանակ էլ ամեն ինչ կկարգավորվի և հարաբերությունները կզարգանան»,­ ասել է նա: Պուտինի խոսքով, քանի դա ամերիկյան կողմը չի հասկացել, Ամերիկայում կշարունակեն «օգտագործել ռուսական քարտեզը ներքաղաքական խաղի մեջ», հարաբերությունները կվատանան: «Տեսնենք ինչ տեղի կունենա այս տարի: Դա մեզնից կախված չէ»,­ ասել է ՌԴ առաջնորդը:

Armenpress.am