Պուտինը նշել է, թե ինչից է կախված ռուս¬ամերիկյան հարաբերությունների բարելավումը
ՌԴ¬ի և ԱՄՆ¬ի միջև հարաբերությունների նորմալացումը կախված է Վաշինգտոնից, այլ ոչ թե Մոսկվայից, հարցը նրանում է՝ կկարողանան արդյո՞ք ամերիկյան գործընկերները քաջություն դրսևորել և առողջ գաղափար:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «Ռիանովոստի»ն, այդ մասին ռուսական տպագիր մամուլի և գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այժմ դա կախված չէ մեզնից, դա կախված է ամերիկյան կողմից: Երբ նրանք բարի կամք կցուցաբերեն, կկարողանան քաջություն ունենալ, առողջ գաղափար, վերջապես կհասկանան, որ ռուսամերիկյան հարաբերությունների բարելավմամբ շահագրգռված են անձամբ Միացյալ Նահանգները, որ դա ազգային շահերի շրջանակում է, այդ ժամանակ էլ ամեն ինչ կկարգավորվի և հարաբերությունները կզարգանան», ասել է նա: Պուտինի խոսքով, քանի դա ամերիկյան կողմը չի հասկացել, Ամերիկայում կշարունակեն «օգտագործել ռուսական քարտեզը ներքաղաքական խաղի մեջ», հարաբերությունները կվատանան: «Տեսնենք ինչ տեղի կունենա այս տարի: Դա մեզնից կախված չէ», ասել է ՌԴ առաջնորդը:
Armenpress.am