Գերմանիայի կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիոն կառավարություն կազմել
https://parstoday.ir/hy/news/world-i81229-Գերմանիայի_կուսակցությունները_համաձայնության_են_եկել_կոալիցիոն_կառավարություն_կազմել
Երկար բանակցելուց հետո, ի վերջո Գերմանիայի կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիոն կառավարություն կազմել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2018 13:49 Asia/Tehran
  • Գերմանիայի կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիոն կառավարություն կազմել

Երկար բանակցելուց հետո, ի վերջո Գերմանիայի կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիոն կառավարություն կազմել:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, 24 ժամ տևած սեղմ բանակցություններից հետո, Գերմանիայի կոալիցիոն կուսակցությունենրի ղեկավարները համաձայնության են եկել նոր կառավարություն կազմել:

Ընթացիկ շաբաթվա սկզբից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոալիցիոն կառավարության կազմավորման թեմայով բանակցում է մրցակից կուսակցությունների հետ:

Ավելի վաղ, Մարտին Շուլցի գլխավորությամբ Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցությունը մերժել էր Մերկելի կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն կազմել:

2017թ. սեպտեմբերի 24-ին, Գերմանիայում կայացել են խորհրդարանական ընտրություններ, սակայն շուրջ 3.5 ամիս անցնելուց հետո, այդ երկրի նոր կառավարությունը դեռևս չի կազմավորվել :

Հաղորդման համաձայն, Գերմանիայի կուսակցությունների միջև տիրող գլխավոր խնդիրներից են համարվում մի շարք կարևոր հարցերի, այդ թվում հարկերի և միգրացիայի հետ կապված խնդիրների շուրջ տարաձայնությունը: