Հաիթին կանչել է ԱՄՆ դեսպանին
https://parstoday.ir/hy/news/world-i81245-Հաիթին_կանչել_է_ԱՄՆ_դեսպանին
Հակազդելով Հաիթիի ու մի քանի այլ երկրներ ժողովուրդների դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անպարկեշտ հայտարարությանը, Հաիթիում ԱՄՆ դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳ նախարարություն :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2018 03:45 Asia/Tehran
  • Հաիթին կանչել է ԱՄՆ դեսպանին

Հակազդելով Հաիթիի ու մի քանի այլ երկրներ ժողովուրդների դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անպարկեշտ հայտարարությանը, Հաիթիում ԱՄՆ դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳ նախարարություն :

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Հաիթիի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ հաստատելով ԱՄՆ դեսպանի ԱԳ նախարարություն կանչվելու մասին լուրը, նշել է. «Պորտ-օ-Պրենսը Հաիթիի ժողովրդի հասցեին ԱՄՆ նախագահի չկշռադատված  հայտարարությունների կապակցությամբ իր նողկանքն ու բողոքն է արտահայտել ԱՄՆ դեսպանին»:

Վաշինգտոնում Հաիթիի դեսպանն ասել է. «Այն որ Հաիթիի 220 հազար բնակիչների կյանքը խլած երկրաշարժի 8-րդ տարելիցին նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցվելու փոխարեն Հաիթիի ժողովրդի հասցեին նման հայտարարության ականատես ենք լինում, սարսափելի է»:

Ի դեպ «Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդմամբ, աֆրիկացի ու լատինաամերիկյան մի քանի երկրների միգրանտների հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորական  հայտարարություններից հետո, Պանամայում այդ երկրի դեսպան Ջոն Ֆիլին ուրբաթ օրը հայտարարել է, որ վայր է դնում իր լիազորությունները:

Պանամայում ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ Թրամփի քաղաքականություններին համաձայն չլինելու պատճառով, չի կարող այդ երկրի վարչակազմը ներկայացնել Պանամայում:

ԱՄՆ նախագահը Ներկայացուցիչների պալատի հանրապետական ու դեմոկրատական թեկնածուների հետ նիստի ժամանակ հայտարարել է. «Ցանկանում եմ, որ Հաիթիի, ինչպես  նաև աֆրիկյան ու կեղտի մեջ կորած այլ երկրների ժողովուրդների փոխարեն ավելի մեծ թվով մարդիկ ԱՄՆ գան Նորվեգիայի նման եվրոպական երկրներից»: