Աֆրիկյան 54 երկրներ հակազդել են Թրամփի վիրավորական հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i81263-Աֆրիկյան_54_երկրներ_հակազդել_են_Թրամփի_վիրավորական_հայտարարությանը
ՄԱԿ-ում 54 աֆրիկյան երկրների դեսպանները դատապարտել են Միացյալ Նահանգների նախագահի կողմից աֆրիկացիների հասցեին արած վիրավորական հայտարարությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2018 07:15 Asia/Tehran
  • Աֆրիկյան 54 երկրներ հակազդել են Թրամփի վիրավորական հայտարարությանը

ՄԱԿ-ում 54 աֆրիկյան երկրների դեսպանները դատապարտել են Միացյալ Նահանգների նախագահի կողմից աֆրիկացիների հասցեին արած վիրավորական հայտարարությունները:

ՄԱԿ-ում 54 աֆրիկյան երկրների դեսպանները ուրբաթ օրը դատապարտել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից  աֆրիկյան երկրների աֆրոամերիկացիների հասցեին հնչեցրած ռասիստական եւ վիրավորական հայտարարությունները: Նրանք Դոնալդ Թրամփին կոչ են արել ներողություն խնդրել իր հայտարարությունների համար:

Դեսպանները մտահոգություն են հայտնել ԱՄՆ կառավարության կողմից շարունակվող ռասիստական քաղաքականության և աֆրիկյան երկրների ու  աֆրոամերիկացիների դեմ վիրավորական հայտարարությունների կապակցությամբ:

Հակազդելով Հաիթիի ու մի քանի այլ երկրների ժողովուրդների դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անպարկեշտ հայտարարությանը, Հաիթիում ԱՄՆ դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳ նախարարություն :

ԱՄՆ նախագահը հայտարարել էր. «Ցանկանում եմ, որ Հաիթիի, Էլ Սալվադորի, ինչպես  նաև կեղտի մեջ կորած  աֆրիկյան այլ երկրների ժողովուրդների փոխարեն ավելի մեծ թվով մարդիկ ԱՄՆ գան Նորվեգիայի նման եվրոպական երկրներից»:   

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը նույնպես Թրամփի  հայտարարությունները «ռասիստական» է բնութագրել: