Մեքսիկայում ևս մեկ լրագրող է սպանվել
https://parstoday.ir/hy/news/world-i81393-Մեքսիկայում_ևս_մեկ_լրագրող_է_սպանվել
Մեքսիկական Diario de Nuevo Laredo պարբերականի աշխատող Կառլոս Դոմինգեսը սպանվել է իր իսկ մեքենայի մեջ,- գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Jornada պորտալին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 14, 2018 11:56 Asia/Tehran
  • Մեքսիկայում ևս մեկ լրագրող է սպանվել

Մեքսիկական Diario de Nuevo Laredo պարբերականի աշխատող Կառլոս Դոմինգեսը սպանվել է իր իսկ մեքենայի մեջ,- գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Jornada պորտալին:

Սպանության պահին լրագրողի կողքին է եղել նրա դուստրը: Վերջին շրջանում նա իր իսկ պարբերականում քաղաքական թեմատիկայով հոդվածաշար էր վարում։ Նահանգի գլխավոր դատախազությունն արդեն սկսել է հետաքննություն՝ պարզելու լրագրողի մահվան մանրամասներն ու սպանության պատվիրատուներին: Հունվարի սկզբին Մեքսիկայի մայրաքաղաքում սպանվել էր երկրի ամենահայտնի պարբերականներից Universal-ի աշխատակիցը: Միայն 2017 թվականի ընթացքում Մեքսիկայում սպանվել է 12 լրագրող: Վերջին 17 տարում այդ երկրում սպանված ԶԼՄ ներկայացուցիչների թիվը հասնում է 120-ի:

hraparak.am