Քո բերանն է ամենակեղտոտ խորշը. Մեքսիկայի նախկին նախագահը Թրամփին
https://parstoday.ir/hy/news/world-i81431-Քո_բերանն_է_ամենակեղտոտ_խորշը._Մեքսիկայի_նախկին_նախագահը_Թրամփին
Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենթ Ֆոքսը Twitter-ի իր էջում կոշտ պատասխան է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ «աշխարհի կեղտոտ խորշերից ԱՄՆ եկող ներգաղթյալների» մասին նրա վերջին հայտարարության առնչությամբ, հայտնում է Huffington Post-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2018 17:12 Asia/Tehran
  • Քո բերանն է ամենակեղտոտ խորշը. Մեքսիկայի նախկին նախագահը Թրամփին

Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենթ Ֆոքսը Twitter-ի իր էջում կոշտ պատասխան է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ «աշխարհի կեղտոտ խորշերից ԱՄՆ եկող ներգաղթյալների» մասին նրա վերջին հայտարարության առնչությամբ, հայտնում է Huffington Post-ը:

Մեքսիկայի նախկին նախագահը մեղադրել է Թրամփին, որ նա մոռացել է իր սեփական արմատների մասին և նշել է, որ Ամերիկայի փառահեղությունն իր բազմազանության մեջ է:
«Քո բերանն  է հենց ամենակեղտոտ խորշն աշխարհում: Ի՞նչ լիազորությամբ ես դու հայտարարում, թե ում են ողջունում Ամերիկայում, ում՝ ոչ: ԱՄՆ-ի փառահեղությունը նրա բազմազանության վրա է կառուցվում, թե՞ դու մոռացել են սեփական ներգաղթային արմատները, Դոնալդ»,- գրել է Վիսենթ Ֆոքսը:
Հիշեցնենք, որ Թրամփը Սպիտակ տանն օրենսդիրների հետ միգրացիոն քաղաքականության հարցով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ին հարկավոր չեն աշխարհի կեղտոտ խորշերից եկող ներգաղթյալները:
Հանդիպման ժամանակ սենատորները բացատրել են նախագահին, որ պետք է փոխզիջման գնալ ու շարունակել ընդունել Աֆրիկայից, Հաիթիից ու Սալվադորից ժամանող ներգաղթյալներին:
Սակայն նախագահը նրանց ընդհատել է՝ հետաքրքրվելով, թե «Միացյալ Նահանգների ինչի՞ն են պետք աշխարհի կեղտոտ խորշերից եկող բոլոր այդ մարդիկ»:
«Մենք պետք է ավելի շատ մարդ ընդունենք Նորվեգիայից»,- շարունակել է 71-ամյա ղեկավարը:
Աֆրիկյան միությունում մտահոգություն են հայտնել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ արտահայտությունների հետ Հայիթիից և աֆրիկյան երկրներից ժամանող ներգաղթյալների մասին: 
ԱՄՆ նախագահի հասցեին քննադատությամբ հանդես է եկել նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնաժողովի վարչության ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը:

Tert.am