Հռոմի պապն սկսում Է այցը Լատինական Ամերիկա
https://parstoday.ir/hy/news/world-i81459-Հռոմի_պապն_սկսում_Է_այցը_Լատինական_Ամերիկա
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 15¬ին սկսում Է իր այցը Լատինական Ամերիկա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2018 06:33 Asia/Tehran
  • Հռոմի պապն սկսում Է այցը Լատինական Ամերիկա

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 15¬ին սկսում Է իր այցը Լատինական Ամերիկա:

Այցի պշտոնական ժամանակակարգի համաձայն՝ նախ քահանայապետը կայցելի Չիլի (հունվարի 15 – 18­ ը), այնուհետեւ կլինի Պերուում մինչեւ հունվարի 21­ը, տեղեկացնում Է «Արմենպրես»­ը: Չիլիում Ֆրանցիսկոսը մտադիր Է լինել մայրաքաղաք Սանտյագոյում, Տեմուկո եւ Իկիկե քաղաքներում, հանդիպել երկրի նախագահ Միշել Բաչելետի հետ: Պերուում քահանայապետը Կլինի Լիմայում, Պուերտո Մալդոնադոյում, Տրուխիլիոյում: Սա քահանայապետի արդեն վեցերորդ այցն Է Լատինական Ամերիկայի երկրներ: Ուշագրավ Է, որ այս անգամ նա չի այցելում իր հայրենիք՝ Արգենտինա: Սակայն Չիլիի իշխանություններն ուխտավորների վիթխարի հոսք են սպասում հարեւան Արգենտինայից Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի այցի ժամանակ, ինչի առնչությամբ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկում սահմանին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Armenpress.am