Իսպանիայի վարչապետը զգուշացրել է Կատալոնիայի անջատողականներին
Հունվար 15, 2018 18:02 Asia/Tehran
Իսպանիայի վարչապետը զգուշացրել է, որ պատասխանելու է Կատալոնիայում անջատողական քայլերի համար:
Ինչպես «Ֆարս» գործակալությունն է հաղորդում՝ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի պաշտոնանկ արված ղեկավար Կառլես Պուչդեմոնին զգուշացրել է, որ իր անջատողական քայլերը շարունակելու դեպքում, Մադրիդը փորձելու է իր ձեռքն առնել տարածքի վերահսկողությունը:
Ավելի վաղ նաև Կատալոնիայի կուսակցությունները համաձայնության էին եկել Պուչդեմոնի ղեկավարությամբ կոալիցիոն տեղական ինքնակառավարման մարմին ստեղծելու շուրջ:
Նիստը , որին ներկա է եղել նաև Պուչդեմոնը, կայացել է փակ դռների հետևում:
Պիտակ