Գերմանիայի իշխանությունները մտադիր են հատուկ ստորաբաժանման թվաքանակն ավելացնել
https://parstoday.ir/hy/news/world-i81543-Գերմանիայի_իշխանությունները_մտադիր_են_հատուկ_ստորաբաժանման_թվաքանակն_ավելացնել
Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շարունակում է պահպանվող ահաբեկչական սպառնալիքի պատճառով GSG-9 հատուկ ստորաբաժանման թվաքանակի ավելացումը, ասել է GSG-9-ի հրամանատար Ժերոմ Ֆուքսը, հաղորդում է DW-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2018 05:32 Asia/Tehran
  • Գերմանիայի իշխանությունները մտադիր են հատուկ ստորաբաժանման թվաքանակն ավելացնել

Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շարունակում է պահպանվող ահաբեկչական սպառնալիքի պատճառով GSG-9 հատուկ ստորաբաժանման թվաքանակի ավելացումը, ասել է GSG-9-ի հրամանատար Ժերոմ Ֆուքսը, հաղորդում է DW-ն:

Նրա խոսքով՝ նախատեսվում է նաեւ երկրորդ բազայի ստեղծում, որը Բեռլինում կգտնվի: Հենց Գերմանիայի մայրաքաղաքում է  պետք անհրաժեշտության դեպքում արագ արձագանքել կատարվածին: «Եթե հիշենք Եվրոպայում ահաբեկչության նմանօրինակ գործողությունները, ապա պարզվում է, որ դրանք հիմնականում կատարվել են մայրաքաղաքներում», - բացատրել է հրամանատարը:

 Նրա խոսքով՝ բազայի երկրորդ տեղի մասին վերջնական որոշումը դեռ ընդունված չէ, բայց, հավանաբար, այն կլինի Շպանդաու շրջանում:

Ներկայումս GSG-9-ը գտնվում է Սանկտ Ավգուստինայում (Հյուսիսային  Ռեյն-Վեսթֆալիա):

news.am