Դավոսում Մերկելը եւ Մակրոնը կարող է ընդհարվեն Թրամփի հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկում է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին միանալու հնարավորությունը, ինչը կարող է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ էպիկական բախման հանգեցնել, հաղորդում է Reuters-ը:
Մերկելը սեպտեմբերին կայացած ընտրություններից հետո փորձում էր կառավարություն ձեւավորել եւ ստիպված պետք է բաց թողներ Դավոսի ամենամյա համաժողովը: Սակայն ձախակենտրոն սոցիալ դեմոկրատների հետ նախնական կոալիցիոն համաձայնագիր կնքելուց հետո գերմանացի պաշտոնյաները հայտարարել են, որ Մերկելը կարող է Դավոս մեկնել, հնարավոր է Թրամփի հետ լուրջ առճակատում ստեղծելով:
Սա թույլ կտար իրեն եւ Մակրոնին, որը համաժողովին պետք է ելույթ ունենա հունվարի 24-ին, Թրամփի ելույթից երկու օր առաջ, հաստատել իր հավատարմությունը ԵՄ բարեփոխմանը՝ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց հետո»:
Համաշխարհայհին տնտեսական համաժողովի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ իրենց կարծիքով, Մերկելը դեռ քննարկում է ներկա լինելու հարցը: Եթե Մերկելը ներկա գտնվի համաժողովին, քիչ հավանական է, որ նա կամ Մակրոնը հանդիպեն Թրամփի հետ, որի ժամանումը նախատեսված է հունվարի 25-ին՝ օրվա երկրորդ կեսին:
News.am