Բաքուն ողջունել է Լավրովի՝ ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման մասին հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i81659-Բաքուն_ողջունել_է_Լավրովի_ԼՂ_հիմնախնդրի_փուլային_կարգավորման_մասին_հայտարարությունը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2018 07:02 Asia/Tehran
  • Բաքուն ողջունել է Լավրովի՝ ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման մասին հայտարարությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

Aran News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է .«Ողջունում ենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը փուլ առ փուլ լուծելու վերաբերյալ հայտարարությունը»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, հայտարարել էր.-«Կարծում եմ, որ այժմ կարևոր կլիներ ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որպեսզի շփման գծում, այնուամենայնիվ, իրավիճակը հանդարտվի: Դա կօգներ նաև անցնել քաղաքական կարգավորման»։ Նա ասել էր, որ հակամարտությունը մեկ փաստաթղթով հնարավոր չէ լուծել, և անհրաժեշտ է փուլային մոտեցում:

Ավելի վաղ, Ադրբեջանը ևս կարևորել էր հակամարտության փուլային կարգավորումը: Առաջին փուլում, Բաքուն պահանջում է հակամարտելի տարածքից հայկական ուժերի դուսրբերումը: