Էրդողանը Հռոմի պապի հետ կքննարկի Երուսաղեմի կարգավիճակը. ԶԼՄ-ներ
https://parstoday.ir/hy/news/world-i81675-Էրդողանը_Հռոմի_պապի_հետ_կքննարկի_Երուսաղեմի_կարգավիճակը._ԶԼՄ_ներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 5-ին կայցելի Վատիկան՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ քննարկելու Երուսաղեմի կարգավիճակը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2018 09:17 Asia/Tehran
  • Էրդողանը Հռոմի պապի հետ կքննարկի Երուսաղեմի կարգավիճակը. ԶԼՄ-ներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 5-ին կայցելի Վատիկան՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ քննարկելու Երուսաղեմի կարգավիճակը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

«Hurriyet թերթն ու այլ ԶԼՄ-ներ հայտարարել են, որ Էրդողանը փետրվարի 5-ին Վատիկան կուղևորվի բանակցությունների համար, որոնք, ինչպես սպասվում է, կկենտրոնանան Երուսաղեմի կարգավիճակի վրա։ Էրդողանը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշման քննադատը, գովել է Ֆրանցիսկոսին համանման դիրքորոշման համար»,-ասվում է հրապարակման մեջ։

Այցի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։

Hurriyet-ը տեղեկացնում է նաև, որ Էրդողանը պապի հետ հանդիպումից հետո կայցելի մի շարք լատինաամերիկյան երկրներ։

1in.am