Միջերկրական ծովում 1,4 հազար ներգաղթյալ է փրկվել
https://parstoday.ir/hy/news/world-i81703-Միջերկրական_ծովում_1_4_հազար_ներգաղթյալ_է_փրկվել
Միջերկրական ծովի Սիցիլիական նեղուցում իրականացված 11 գործողությունների ընթացքում փրկվել է շուրջ 1.4 հազար ներգաղթյալ: Նման տվյալներ հաղորդել են Իտալիայի առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչները: Գրում է Vesti.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2018 12:33 Asia/Tehran
  • Միջերկրական ծովում 1,4 հազար ներգաղթյալ է փրկվել

Միջերկրական ծովի Սիցիլիական նեղուցում իրականացված 11 գործողությունների ընթացքում փրկվել է շուրջ 1.4 հազար ներգաղթյալ: Նման տվյալներ հաղորդել են Իտալիայի առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչները: Գրում է Vesti.ru-ն:

Գործողություններում ներգրավված են եղել Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը, ԵՄ-ի Eunvaformed առաքելության աշխատակիցները և մեկ ոչ կառավարական կազմակերպության անդամներ: Նրանք մարդկանց փրկել են խորտակված յոթ փոքր նավակներից և չորս նավից: Ներգաղթյալները փորձել են Իտալիայի ափեր հասնել Լիբիայի տարածքից: Իրականացված գործողությունների ժամկետը չի նշվել: 2016 թ.-ին Լիբիայից Ապենինյան թերակղզի ռեկորդային թվով (181 հազար) ներգաղթյալներ էին մուտք գործել: Իսկ 2017 թվականին Լիբիայի հետ կնքված պայմանավորվածությունների շնորհիվ միգրանտների հոսքը կրճատվել էր ավելի քան 30 տոկոսով: Արդյունքում 2017 թ.-ին Լիբիայից Իտալիա 120 հազար ներգաղթյալ էր ժամանել:

Ankakh.com