Լավրովն ընդգծել է միասնական Իրաքի կարևորությունը
Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է Իրաքի միասնության և միատարրության պահպանման անհրաժեշտությունը:
Ինչպես հաղորդում է Անատոլու գործակալությունը, ՌԴ ԱԳ նախարարությունը հրապարակել է մի հաղորդագրություն, որում հայտարարել է.«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը Մոսկվայում հանդիպել է Իրաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Յան Կուբիշի հետ: Հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են Իրաքի վերաբերյալ որոշումներն ու անհրաժեշտ քայլերը, հատկապես ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ոչնչացումից և այդ երկրի հյուսիսային հատվածում իրադարձություններից հետո»:
Հանդիպման ժամանակ Լավրովն ընդգծել է ազգային մասշտաբով Իրաքի ներքին խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը: Նա իր երկրի հովանավորությունն է հայտնել Իրաքի միասնականության ու ամբողջականության նկատմամբ:
Նրանք նաև քննարկել են ԻԼԻՊ-ի դեմ մղված պատերազմի հետևանքով վնասված պետական կառույցների, ենթակառուցվածքների, ծառայությունների ոլորտի և հասարակական շենքերի վերականգնման հետ կապված հարցեր: