Լավրովն ընդգծել է միասնական Իրաքի կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i81713-Լավրովն_ընդգծել_է_միասնական_Իրաքի_կարևորությունը
Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է Իրաքի միասնության և միատարրության պահպանման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2018 13:36 Asia/Tehran
  • Լավրովն ընդգծել է միասնական Իրաքի կարևորությունը

Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է Իրաքի միասնության և միատարրության պահպանման անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է Անատոլու գործակալությունը, ՌԴ ԱԳ նախարարությունը հրապարակել է մի հաղորդագրություն, որում հայտարարել է.«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը Մոսկվայում հանդիպել է Իրաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Յան Կուբիշի  հետ: Հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են Իրաքի վերաբերյալ որոշումներն ու անհրաժեշտ քայլերը, հատկապես ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ոչնչացումից և այդ երկրի հյուսիսային հատվածում իրադարձություններից հետո»:

Հանդիպման ժամանակ Լավրովն ընդգծել է  ազգային մասշտաբով Իրաքի ներքին խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը: Նա իր երկրի հովանավորությունն է հայտնել Իրաքի միասնականության ու ամբողջականության նկատմամբ:

Նրանք նաև քննարկել են ԻԼԻՊ-ի դեմ մղված պատերազմի հետևանքով վնասված  պետական կառույցների, ենթակառուցվածքների, ծառայությունների ոլորտի և հասարակական շենքերի վերականգնման հետ կապված հարցեր: