850.000 դոլար. ամերիկացի մասնագետները ստեղծել են աշխարհում ամենաթանկ դեղերից մեկը
ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղամիջոցների վարչությունը հաստատել է մասնագետների կողմից ստեղծված նոր դեղամիջոցը, որը նախատեսված է ժառանգական կուրությունը բուժելու համար ու համարվում է աշխարհում ամենաթանկ դեղամիջոցներից մեկը:
Ինչպես նշում է Oddity Central-ը, Luxturna կոչվող դեղամիջոցն արժե 850.000 դոլար: Սա նշանակում է, որ միջին վիճակագրական հիվանդները հնարավորություն չեն ունենա գնելու այն:
Դեղամիջոցի արտադրությամբ զբաղվում է Spark Therapeutics ընկերությունը, որն ի սկզբանե մտադիր էր այն վաճառել 1 մլն դոլարով, սակայն ստիպված է եղել իջեցնել գինն առողջապահական ոլորտի ապահովագրական ընկերությունների բողոքից հետո:
Աղբյուրը մանրամասնում է, որ գենային թերապիայի սկզբունքով գործող դեղամիջոցն օգնում է զգալի բարելավել ժառանգական կուրության ախտանիշն ունեցողների տեսողությունը:
Luxturna-ն կյանքի ընթացքում ներարկվում է մեկ անգամ՝ աջ և ձախ աչքի համար առանձին-առանձին ամպուլաներով: Դեղամիջոցը հատուկ վիրուսի միջոցով փոխարինող գենը հասցնում է հիվանդի ծիածանաթաղանթ:
Tert.am