Շվեդիայի Մալմյո քաղաքում պայթյուն է որոտացել
https://parstoday.ir/hy/news/world-i81821-Շվեդիայի_Մալմյո_քաղաքում_պայթյուն_է_որոտացել
Նախօրեին երեկոյան Շվեդիայի հարավում գտնվող Մալմյո քաղաքում` ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ, ուժգին պայթյուն է որոտացել: Գրում է Vesti.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2018 12:19 Asia/Tehran
  • Շվեդիայի Մալմյո քաղաքում պայթյուն է որոտացել

Նախօրեին երեկոյան Շվեդիայի հարավում գտնվող Մալմյո քաղաքում` ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ, ուժգին պայթյուն է որոտացել: Գրում է Vesti.ru-ն:

Տուժածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվել, հայտնի է, որ վնասվածքներ ստացել են միայն մոտակայքում կայանված ավտոմեքենաները: TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` ներկայումս միջադեպի դեպքի վայրը շրջափակված է, իսկ պայթյունատեխնիկ-փորձագետները ուսումնասիրում են տարածքը: Ոստիկանությունը դեռևս չի կարող ասել, թե ինչ պայթուցիկ սարք է գործի դրվել: Նախնական տվյալներով` դա կարող էր ձեռքի նռնակ լինել:

Ankakh.com