Շվեդիայի Մալմյո քաղաքում պայթյուն է որոտացել
Հունվար 18, 2018 12:19 Asia/Tehran
Նախօրեին երեկոյան Շվեդիայի հարավում գտնվող Մալմյո քաղաքում` ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ, ուժգին պայթյուն է որոտացել: Գրում է Vesti.ru-ն:
Տուժածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվել, հայտնի է, որ վնասվածքներ ստացել են միայն մոտակայքում կայանված ավտոմեքենաները: TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` ներկայումս միջադեպի դեպքի վայրը շրջափակված է, իսկ պայթյունատեխնիկ-փորձագետները ուսումնասիրում են տարածքը: Ոստիկանությունը դեռևս չի կարող ասել, թե ինչ պայթուցիկ սարք է գործի դրվել: Նախնական տվյալներով` դա կարող էր ձեռքի նռնակ լինել:
Ankakh.com
Պիտակ