Լավրով. «Ռուսաստանը չի ընդունելու ՀԳՀԾ-ի ցանկացած փոփոխություն»
https://parstoday.ir/hy/news/world-i81961-Լավրով._Ռուսաստանը_չի_ընդունելու_ՀԳՀԾ_ի_ցանկացած_փոփոխություն
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանն իր ամբողջ ջանք ի գործ կդնի կանխելու Իրանի միջուկային համաձայնության կրկին բանակցության թեմա դառնալը: «Ռուսաստանը չի ընդունելու ՀԳՀԾ-ի ցանկացած փոփոխություն». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2018 03:58 Asia/Tehran
  • Լավրով. «Ռուսաստանը չի ընդունելու ՀԳՀԾ-ի ցանկացած փոփոխություն»

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանն իր ամբողջ ջանք ի գործ կդնի կանխելու Իրանի միջուկային համաձայնության կրկին բանակցության թեմա դառնալը: «Ռուսաստանը չի ընդունելու ՀԳՀԾ-ի ցանկացած փոփոխություն». ասել է նա:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը հայտարարել է. «ՀԳՀԾ-ի եվրոպական կողմը նույնպես գիտակցում է ՀԳՀԾ-ն կրկին բանակցության թեմա դարձնելու վտանգները և դրան չի համաձայնելու»:

Լավրովը նաև անհնարին է համարել Ասիայի արևմուտքի հարցերին չմիջամտելու ուղղությամբ արևմուտքի ու մասնավորապես ԱՄՆ-ի կողմից Իրանին ներկայացված պահանջն, ասելով. «Իրանն էլ տարածաշրջանի բոլոր երկրների նման իր շահերն է հետապնդում այդ բաժնում»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի հունվարի 12-ին՝ Իրանի միջուկային շրջափակումների առկախման ժամկետը երկարացնելուն զուգահեռ ՀԳՀԾ-ում ԱՄՆ-ի ներկայության շարունակվելը պայմանավորեց ՀԳՀԾ-ի կետերի սրբագրման, Իրանի ռազմական կառույցներին հասանելիություն ունենալու և Իրանին հրթիռային շրջափակման ենթարկելու նախապայմաններով:

Ռուսաստանի ԱԳ նախարարն ի դեպ, քննադատելով Սիրիայի հյուսիսում տեղական ուժ ձևավորելու ԱՄՆ-ի մտադրությունն, ասել է. «Սիրիայի հյուսիսում տեղական ուժ ձևավորելու ԱՄՆ-ի մտադրությունը հակասում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման պարտավորությանը»: