Գերմանիան եւ Ֆրանսիան պատրաստ են թարմացնել Ելիսեյան պայմանագիրը եւ ուժեղացնել Եվրոպան
Հունվար 20, 2018 05:35 Asia/Tehran
Գերմանիան եւ Ֆրանսիան պատրաստ են 55 տարի առաջ կնքված եւ երկու երկրների միջեւ սերտ համագործակցության զարգացման եւ հաշտեցման հիմքեր դրած Ելիսեյան պայմանագիրը թարմացնել:
Այս մասին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ուրախ եմ, որ 21-րդ դարում նոր մարտահրավերների լույսի ներքո մենք որոշել ենք այս պայմանագիրը թարմացնել», - ասել է նա:
«Գերմաա-ֆրանսիական բարեկամությունն ու համագործակցությունը մշտապես կապված են Եվրոպայի ուժեղացման թեմայով», - ասել է Մերկելը: - Ինչպե՞ս կարող ենք փոխել Եվրոպային գլոբալ աշխարհում: Կարծում եմ, որ դա կարտացոլի նոր Ելիսեյան պայմանագրում»:
News.am
Պիտակ