Գերմանիան դադարեցնում է զենքի առաքումը դեպի Սաուդյան Արաբիա
https://parstoday.ir/hy/news/world-i82005-Գերմանիան_դադարեցնում_է_զենքի_առաքումը_դեպի_Սաուդյան_Արաբիա
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ կդադարեցնի Սաուդյան Արաբիա զենքի արտահանումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2018 10:20 Asia/Tehran
  • Գերմանիան դադարեցնում է զենքի առաքումը դեպի Սաուդյան Արաբիա

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ կդադարեցնի Սաուդյան Արաբիա զենքի արտահանումը:

Գերմանիայի կառավարական մամլո քարտուղար Շտեֆան Զայբերգը հայտարարել է, որ Բեռլինը շուտով կդադարեցնի ռազմական տեխնիկա մատակարարել Եմենի պատերազմում ներգրավված կողմերին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային:

Զայբերտի խոսքերով, Գերմանիայի Դաշնային անվտանգության խորհուրդը չի կարող ներկայացնել սպառազինության առաքման  արտահանման արտոնագիր, որը չի համապատասխանում կոալիցիոն կառավարության ձեւավորման համաձայնագրին:

Սաուդյան Արաբիան Գերմանիայից գնելու է մի քանի հարյուր միլիոն  դոլար արժողությամբ սպառազինություն: Սա այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիայի կողմից  Եմենի վրա իրականացրած  հարձակումների հետևանքով  զոհվել է ավելի քան 5000 խաղաղ բնակիչ:

Սաուդյան Արաբիան ու Միացյալ Արաբական Էմիրությունները հանդիսանում են 10   երկրներից, որոնց Գերմանիան 2016 թ. ի վեր սպառազինություն է առաքել :