Մակեդոնիան երկրի նոր անվանումը հանրաքվեով կորոշի
https://parstoday.ir/hy/news/world-i82111-Մակեդոնիան_երկրի_նոր_անվանումը_հանրաքվեով_կորոշի
Մակեդոնիան Հունաստանի հետ վեճի վերջնական որոշումը եւ իր պետության նոր անվանումը կընդունի համազգային հանրաքվեով: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Զորան Զաեւը, փոխանցում է News.am-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2018 14:50 Asia/Tehran
  • Մակեդոնիան երկրի նոր անվանումը հանրաքվեով կորոշի

Մակեդոնիան Հունաստանի հետ վեճի վերջնական որոշումը եւ իր պետության նոր անվանումը կընդունի համազգային հանրաքվեով: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Զորան Զաեւը, փոխանցում է News.am-ը:

«Տեսնում եք, որ թափանցիկ գործընթաց է ընթանում, մենք ցանկանում ենք որոշում ընդունել ազգային կոնսենսուսի հիման վրա, եւ որ վերջում այն քաղաքացիների կողմից հանրաքվեով հաստատվի»,- ասել է նա:

Մակեդոնիան հարեւան Հունաստանի հետ երկրի անվանման շուրջ երկարատեւ վեճ է վարում, որը սկսվել է 1991 թվականին Հարավսլավիայի փլուզումից հետո: Հունաստանը ցանկանում է, որ երկրի անվանումը փոխվի հունական սահմանամերձ Մակեդոնիայի մարզի հետ չշփոթելու համար, եւ արգելափակում է Սկոպյեի մուտքը ԵՄ եւ ՆԱՏՕ: Անվանումը՝ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն, որով երկիրը 1993 թվականին ՄԱԿ է մտել, Աթենքին չի գոհացնում:

Լրատվամիջոցները, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներին, հայտնում են, որ ներկայումս 5 տարբերակ է քննարկվում՝ Նոր Մակեդոնիայի Հանրապետություն, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, Վերին Մակեդոնիայի Հանրապետություն, Մակեդոնիայի Վարդարյան Հանարապետություն եւ Մակեդոնիայի Հանրապետություն (Սկոպյե):

lratvakan.am