Գեներալ Ջազայերի.«ԱՄՆ-ի հասարակության մի մասը Իրանի աջակիցներն են»
Երկուշաբթի օրը, նշելով, որ ԱՄՆ-ի հասարակության մի մասը Իրանի աջակիցներն են, ԻԻՀ-ի զինված ուժերի ավագ խոսնակը նշել է.«ԱՄՆ-ի հասարակության այդ բաժինը այդ երկրի կառավարությունից շարունակ պահանջում են վերջ տալ իր ոտնձգություններին»:
Ֆարս գործակալության հաղորդմամբ, անդրադառնալով վերջերս ԱՄՆ-ի իշխող համակարգի դեմ այդ երկրի ժողովրդի անցկացրած ցույցերին Բրիգադային գեներալ Մասուդ Ջազայերին նշել է.«Միջազգային հանրությունը պետք է աջակցի ԱՄՆ-ի ժողովրդին»:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտպանական քարոզչության ու մշակութային հարցերով օգնականը հավելել է. «ՄԻջազգային հանրությունը չպետք է թույլ տա ԱՄՆ-ի կառավարությունը սրանից ավելի նեղություն տալ այդ երկրի ու աշխարհի ժողովուրդներին»:
Գեներալ Ջազայերին նշել է.«ԱՄՆ-ում անհանդարտությունների շարունակումը այդ երկրի պետայրերին կթելադրի չմիջամտել երկրների ներքին հարցերին»:
Շաբաթ օրը, ԱՄՆ-ի նախագահի Սպիտակ տուն մուտք գործելու առաջին տարեդարձին այդ երկրի տարբեր քաղաքների ժողովուրդներ բողոքի ցույցեր են անցկացրել Թրամփի քաղաքականություների դեմ: