ԱՄՆ-ում ԻԼԻՊ-ին աջակցող պաշտոնյան հակաիրանական առաջարկ է ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/world-i82535-ԱՄՆ_ում_ԻԼԻՊ_ին_աջակցող_պաշտոնյան_հակաիրանական_առաջարկ_է_ներկայացրել
Ամերիկացի հանրապետական պատգամավորը, ով հովանավորել էր ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից Թեհրանի վրա իրականացված հարձակումը, հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը տապալելու ուղղությամբ մեծ ջանքեր գործադրելու կոչով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2018 14:00 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում ԻԼԻՊ-ին աջակցող պաշտոնյան հակաիրանական առաջարկ է ներկայացրել

Ամերիկացի հանրապետական պատգամավորը, ով հովանավորել էր ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից Թեհրանի վրա իրականացված հարձակումը, հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը տապալելու ուղղությամբ մեծ ջանքեր գործադրելու կոչով:

«The National Interest» ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Կալիֆորնիա նահանգի ներկայացուցիչ՝ Դանա Ռոհրաբաքերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությանը  կոչ է արել Իրանի վերաբերյալ որդեգրել այն քաղաքականությունը,որ այդ երկրի նախկին նախագահ՝ Ռոնալդ Ռեյգանը կիրառեց Խորհրդային միության ընդդիմադիրների վերաբերյալ սատարելով վերջիններիս:

Ռոհրաբաքերը  Թրամփի գլխավորած կառավարությանը դրվատեց Իրանում խառնակիչներին աջակցելու համար:

Կալիֆորնիա նահանգի պատգամավորի խոսքով՝ ԱՄՆ պետական լրատվամիջոցները և սմարթֆոները հիմնական միջոցներ են խառնակիչներին հովանավորելու համար: 

Ռոհրաբաքերը Թրամփի կառավարությանը կոչ է արել օրակարգում ներառել Իրանում ցանկացած ազգամիջյան ու միջկրոնական տարաձայնության հրահրումը: