Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել
Հունվար 27, 2018 19:37 Asia/Tehran
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով հունվարի 29-30-ը Սոչիում Սիրիայի հարցով անցկացվելիք համաժողովի հետ կապված հարցեր:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին, Սիրիայի ազգային երկխոսության համաժողովի շուրջ բանակցությունների մանրամասները չեն բացահայտվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որոշում է կայացրել Սոչիում անցկացվելիք բանակցություններին մասնակցելու ուղարկել Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրային:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է նաև համաժողովին մասնակցելու քրդերի համաձայնության մասին:
Tert.am
Պիտակ