Ասադը Պուտինի հետ զրույցում սպառնացել է հարձակում գործել Իսրայելի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i82611-Ասադը_Պուտինի_հետ_զրույցում_սպառնացել_է_հարձակում_գործել_Իսրայելի_վրա
Ասադը Պուտինի հետ զրույցում սպառնացել է հարձակում գործել Իսրայելի վրա:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 28, 2018 09:08 Asia/Tehran
  • Ասադը Պուտինի հետ զրույցում սպառնացել է հարձակում գործել Իսրայելի վրա

Ասադը Պուտինի հետ զրույցում սպառնացել է հարձակում գործել Իսրայելի վրա:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հայտարարել է, որ ինքն այլևս չի հանդուրժի Իսրայելի հարձակումները և Պուտինին խնդրել է վաճառել C-400 զենիթահրթիռային համակարգ՝ գրում է լիբանանյան Ad-Diyar լրատվամիջոցը:

Նույն լրատվամիջոցի մեկ այլ հրապարակման մեջ ասվում է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում Սիրիայի նախագահը սպառնացել է հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի Բեն Գուրիոնի անվան օդանավակայանին:

Նշենք, որ Ասադի սպառնալիքների մասին հրապարակումները երևան եկան ՌԴ նախագահ Վ. Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հերթական հանդիպման նախօրեին. հանդիպումը կկայանա հունվարի 29-ին:

1in.am