ԱՄՆ¬ի ֆիննախի «կրեմլյան զեկույցը» գաղտնի հավելված Է պարունակում
https://parstoday.ir/hy/news/world-i82785-ԱՄՆ_ի_ֆիննախի_կրեմլյան_զեկույցը_գաղտնի_հավելված_Է_պարունակում
ԱՄՆ¬ ի ֆինանսների նախարարության կողմից Կոնգրեսին ներկայացված «կրեմլյան զեկույցը» գաղտնի հավելված Է պարունակում՝ «հավելյալ տեղեկատվությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2018 09:32 Asia/Tehran
  • ԱՄՆ¬ի ֆիննախի «կրեմլյան զեկույցը» գաղտնի հավելված Է պարունակում

ԱՄՆ¬ ի ֆինանսների նախարարության կողմից Կոնգրեսին ներկայացված «կրեմլյան զեկույցը» գաղտնի հավելված Է պարունակում՝ «հավելյալ տեղեկատվությամբ»:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-­ը, ասված Է ֆիննախի հաղորդագրության մեջ: Փաստաթղթում նշվում Է, որ «գաղտնի հավելվածը կարող Է ներառել այն անձանց, որոնք չեն ընդգրկվել ոչ գաղտնի զեկույցի առաջին եւ երկրորդ հավելվածներում», որոնք վերաբերում են Ռուսաստանի ղեկավարությունը եւ ռուս խոշոր ձեռնարկատերերին: Գաղտնի ցուցակի ֆիգուրանտները, ընդգծվում Է դրանում, «կարող են կարգով ավելի ցածր լինել կամ 1 մլրդ դոլարից պակաս կարողություն ունենալ»: Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-­ի ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին ներկայացրել Է «կրեմլյան զեկույցը», որում ներառված Է 210 անուն: ԱՄՆ-­ի «կրեմլյան ցուցակում» ներառված Է ՌԴ­ի 114 բարձրաստիճան պաշտոնյաների եւ պետական ընկերությունների ղեկավարների, ինչպես նաեւ 96 օլիգարխների անուններ: ԱՄՆ-­ի ֆիննախում ճշտել են, որ ԱՄՆ-­ի Կոնգրեսին ներկայացված «կրեմլյան զեկույցն» այն անձանց ցուցակը չԷ, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանված: «Կրեմլյան ցուցակում» ներառված Է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարությունը, ներառյալ Վայնոն, Գրոմովը, Պեսկովը, Սուրկովը: Նաեւ ցանկում տեղ են գտել Մատվիենկոն, Վոլոդինը, Սեչինը, Միլլերը, Նարիշկինը եւ Բորտնիկովը: «Օլիգարխների ցուցակի» ֆիգուրանտների թվում են՝ ձեռնարկատերեր Ալիշեր Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը եւ «Կասպերսկու լաբորատորիայի» ստեղծող Եվգենի Կասպերսկին: Փորձագետների կարծիքով՝ նշված ցուցակում ներառվելը, նույնիսկ եթե դրանում տեղ գտած անձանց նկատմամբ չկիրառվեն կոնկրետ պատժամիջոցներ, հեւեանքներ կունենա: Մասնավորապես, նոր միջոցներն սպառնում են Էլ ավելի կրճատել այդ անձանց մասնակցությունը արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ գործառնություններին, քանի որ վարկային կազմակերպությունները ի դեմս նրանց կտեսնեն փաստորեն պատժամիջոցների տակ գտնվող անձանց, հաղորդել Է ՏԱՍՍ-­ը:

Armenpress.am