ԵՄ-ն չի աջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացմանը. Բելգիայի վարչապետ
Հունվար 30, 2018 18:21 Asia/Tehran
Բրյուսելը մտադիր չէ աջակցել Ռուսաստանի Դաշնության դեմ որեւէ լրացուցիչ պատժամիջոցների կիրառմանը:
Այս մասին իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցություններից հետո հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, փոխանցում է RG-ն:
«Ուզում եմ ընդգծել, որ Եվրամիությունը որոշել է չաջակցել պատժամիջոցների ուժեղացմանը»,- ռուսական կողմին հավաստիացրել է Բելգիայի վարչապետը՝ մեկնաբանելով ԱՄՆ ֆիննախի կողմից հրապարակված «կրեմլյան զեկույցը»: Շառլ Միշելը խոստովանել է, որ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ որոշակի տարաձայնություններ կան, սակայն, ըստ նրա, դրանք լուծելու միակ միջոցը երկխոսությունն է:
News.am
Պիտակ