​Թուրքիան Ռուսաստանից բացատրություն է պահանջել
https://parstoday.ir/hy/news/world-i82883-Թուրքիան_Ռուսաստանից_բացատրություն_է_պահանջել
Թուրքիան Ռուսաստանից պահանջել է բացատրություն ներկայացնել Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին «ահաբեկիչ» Միհրաչ Ունալի մասնակցիության առնչությամբ, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2018 09:31 Asia/Tehran
  • ​Թուրքիան Ռուսաստանից բացատրություն է պահանջել

Թուրքիան Ռուսաստանից պահանջել է բացատրություն ներկայացնել Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին «ահաբեկիչ» Միհրաչ Ունալի մասնակցիության առնչությամբ, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Համաձայն դիվանագիտական աղբյուրի՝ Սոչիում Թուրքիայի պատվիրակությունը դիմել է միջոցառման կազմակերպիչներին՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանն ու պաշտպանության նախարարությունը՝ պահանջելով բացատրել կոնգրեսին Միհրաչ Ունալի ներկայության պատճառները: Վերջինս «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ» (DHKP-C) թուրքական խմբավորման առաջնորդն է, ով Անկարայի կողմից մեղադրվում է թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում 2013 թ-ի ահաբեկչությանը մասնակցելու մեջ: Դրա հետևանքով մահացել էր 52 մարդ: Թուրքիայի ներկայացուցիչները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Մեհրիչ Ունալի անունը կոնգրեսի մասնակիցների ցանկում նշված չի եղել: Ռուսական կողմը հաղորդել է, որ մասնամասնորեն կուսումնասիրի տեղի ունեցածը և թուրքական կողմին կտեղեկացնի արդյունքների մասին:

Ankakh.com