Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքները
https://parstoday.ir/hy/news/world-i82897-Էրդողանն_ու_Պուտինը_քննարկել_են_Սիրիական_ազգային_երկխոսության_կոնգրեսի_արդյունքները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2018 11:25 Asia/Tehran
  • Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Սոչիում կազմակերպված Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի դրա արդյունքները: Կողմերը հայտնել են, որ գոհ են այդ արդյունքներից: Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը:

Armenpress.am