Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքները
Հունվար 31, 2018 11:25 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Սոչիում կազմակերպված Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի դրա արդյունքները: Կողմերը հայտնել են, որ գոհ են այդ արդյունքներից: Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը:
Armenpress.am
Պիտակ