Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքները
https://parstoday.ir/hy/news/world-i82915-Պուտինն_ու_Էրդողանը_քննարկել_են_Սիրիայի_ազգային_երկխոսության_կոնգրեսի_արդյունքները
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից հետո հեռախոսով քննարկել են բանակցությունների արդյունքները, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2018 13:02 Asia/Tehran
  • Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքները

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից հետո հեռախոսով քննարկել են բանակցությունների արդյունքները, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Հայտնի է, որ երկու առաջնորդներն իրենց գոհունակությունն են հայտնել Սոչիի կոնգրեսի արդյունքների վերաբերյալ և պայմանավորվել արագացնել Սիրիայում անվտանգության գոտիներում խաղաղությանն ուղղված մի շարք աշխատանքներ:

Աղբյուրը նշում է նաև, որ Էրդողանը մանրամասն տեղեկություններ է հայտնել Պուտինին թուրքական ԶՈւ-ի կողմից Սիրիայի Աֆրին շրջանում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողության վերաբերյալ: 

tert.am/