ԵՄ-ն մտադիր է օգտագործել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ներուժը
https://parstoday.ir/hy/news/world-i82919-ԵՄ_ն_մտադիր_է_օգտագործել_Բաքու_Թբիլիսի_Կարս_երկաթուղու_ներուժը
Եվրամիությունը մտադիր է օգտագործել նոր տրանսպորտային միջանցքների ներուժը, որոնք ստեղծվում են Ասիայի ուղղությամբ։ Խոսքը վերաբերվում է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2018 13:17 Asia/Tehran
  • ԵՄ-ն մտադիր է օգտագործել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ներուժը

Եվրամիությունը մտադիր է օգտագործել նոր տրանսպորտային միջանցքների ներուժը, որոնք ստեղծվում են Ասիայի ուղղությամբ։ Խոսքը վերաբերվում է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն։

Այս մասին Բաքվում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է տրանսպորտի և շարժունակության հարցերով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն Հենրիկ Հոլոլեյը, փոխանցում է Trend-ը։

Նրա խոսքով՝ ԲԹԿ-ն կարևոր միջանցք է, որը կապում է Եվրոպան ու Ասիան և ունի առևտրային մեծ ներուժ։

«Ադրբեջանը վերածվում է տարածաշրջանային տրանսպորտայի և լոգիստիկ հանգույցի, և դա բխում է ԵՄ-ի շահերից։ ԲԹԿ-ն կապում է Եվրոպան Ասիայի հետ, կրճատում հեռավորությունն ու ժամանակն ապրանքների փոխադրման համար։ ԵՄ-ն ցանկանում է շահ ստանալ նման նոր հնարավորություններից և կիրառել նոր միջանցքների ներուժը, այդ թվում ԲԹԿ-ի։ Նոր երկաթուղու ստեղծումը կարևոր է նաև բնապահպանության տեսանկյունից»,-ասել է Հոլոլեյը։

1in.am