ԱՄՆ Կոնգրեսը չի հրապարակի «կրեմլյան զեկույցի» գաղտնի մասը
https://parstoday.ir/hy/news/world-i82973-ԱՄՆ_Կոնգրեսը_չի_հրապարակի_կրեմլյան_զեկույցի_գաղտնի_մասը
Կոնգրեսը չի հրապարակի «կրեմլյան զեկույցի» գաղտնի հատվածը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Բեն Քարդինին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2018 07:21 Asia/Tehran
  • ԱՄՆ Կոնգրեսը չի հրապարակի «կրեմլյան զեկույցի» գաղտնի մասը

Կոնգրեսը չի հրապարակի «կրեմլյան զեկույցի» գաղտնի հատվածը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Բեն Քարդինին:

«Գաղտնի հատվա՞ծը: Ո՛չ, մենք դա չենք անի, մեզ չի թույլատրվում դա անել»,- ասել է նա:
Քարդինը հավելել է, որ Կոնգրեսը հիասթափված է, որ «զեկույցի» առնչությամբ պատժամիջոցներ չսահմանվեցին, և լսումներ է անցկացնելու այդ հարցի շուրջ:
«Նրանք (վարչակազմը) դա չարեցին, և մենք հիասթափված ենք, որ ոչ մի պատժամիջոց չսահմանվեց»,- հավելել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում «կրեմլյան ցանկ», որում ընդգրկվել են 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): ԱՄՆ ֆինանսների նախարարության պատրաստած զեկույցում ներառվել են անձանց անուններ, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ:

Tert.am