Թուրքիայի ԶԼՄ-ները կոչ են արել արգելափակել Ինջիրլիքի բազան
Թուրքիայի լրատվամիջոցներն ու ակտիվիաստները կոչ են արել դադարեցնել Ինջիրլիքի բազայի գործունեությունը:
Ալ-Ալամ հեռուստատեսության հաղորդմամբ, Անկարայում Թուրքիայի պաշտոնատարներն ու տարբեր անձինք կոչ են արել կրճատել ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունները:
Թուրքիայի Հայրենիք կուսակցության ղեկավար Դողու Փրինաչն ասել է.«ԱՄՆ-ի կործանիչները Ինջիրլիքի բազայից են բարձրանում ու աջակցում Քուրդստանի բանվորական կուսակցությանը»: Նա ասել է.«Մեր կուսակցությունն արդեն երկար տարիներ կոչ է անում արգելափակել Ինջիրլիքի բազան»:
Թուրքիայի Սոցիալիստական բանվորական կուսակցության ղեկավար Թուրգութ Քուչաքն ասել է.«Մղտապես հանդես եմ եկել Իջիրլիքի ռազմաբազայի գործունեության ու ամերիկացիների հեռացման կոչով:
Թուրքիայի փախվարչապետ և այդ երկրի կառավարության խոսնակ Բեքիե Բոզդաղն էլ ասել է.«Առայսօր, այն ինչ ԱՄՆ-ի պաշտոնատարները խոստացել են սուտ է եղել»:
Նա շեշետել է.«Ամերիկացիները ոչ միայն պետք է անհապաղ լքեն Սիրիայի հյուսիսային շրջանները, այլև պետք է հետ վերցնեն սիրիացի քուրդ զինյալներին տրամադրած սպառազինությունը»: