Չեզոքացվել է Ռուսաստանի ընտրությունների օրն ԻԼԻՊ-ի կազմակերպած հարձակումը
https://parstoday.ir/hy/news/world-i83019-Չեզոքացվել_է_Ռուսաստանի_ընտրությունների_օրն_ԻԼԻՊ_ի_կազմակերպած_հարձակումը
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ սպանվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի մի անդամ, որը նախապատրաստվում էր դեկտեմբերի 18-ին՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների օրը, Նիժնի Նովգորոդ քաղաքում ահաբեկչական հարձակում իրականացնել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 01, 2018 16:58 Asia/Tehran
  • Չեզոքացվել է Ռուսաստանի ընտրությունների օրն ԻԼԻՊ-ի կազմակերպած  հարձակումը

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ սպանվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի մի անդամ, որը նախապատրաստվում էր դեկտեմբերի 18-ին՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների օրը, Նիժնի Նովգորոդ քաղաքում ահաբեկչական հարձակում իրականացնել:

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությանը հայտարարության մեջ նշում է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խումբի անդամը, որը ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել, սպանվել է կազմակերպության հատուկ ուժերի կողմից: Այս մասին հաղորդում է  «Սպուտնիկ» գործակալությունը:

Հայտարարության մեջ նշված է, որ ՌԴ անվտանգության ծառայության գործողության ընթացքում առգրավվել են ձեռքով պատրաստված ռումբեր, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ զենք ու զինամթերք:

Ռուսաստանի գլխավոր դատախազության տվյալներով, անցյալ մեկ տարվա ընթացքում երկրում ահաբեկչական հարձակումները նվազել են 16% -ով, սակայն հանցագործների թիվը 34% -ով ավելացել է: