Բրիտանացի ներդրողները ցանկություն ունեն ներդրում անել Իրանում
https://parstoday.ir/hy/news/world-i83101-Բրիտանացի_ներդրողները_ցանկություն_ունեն_ներդրում_անել_Իրանում
Իրանի սոցիալական ապահովագրության կազմակերպության հանրության հետ կապերի բաժինը հայտարարել է, որ բրիտանացի ներդրողները պատրաստ են ներդրումներ կատարել Իրանի մի շարք նախագծերում և տնտեսության տարբեր ոլորտներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2018 13:06 Asia/Tehran
  • Բրիտանացի ներդրողները ցանկություն ունեն ներդրում անել Իրանում

Իրանի սոցիալական ապահովագրության կազմակերպության հանրության հետ կապերի բաժինը հայտարարել է, որ բրիտանացի ներդրողները պատրաստ են ներդրումներ կատարել Իրանի մի շարք նախագծերում և տնտեսության տարբեր ոլորտներում:

 Իրանի սոցիալական ապահովագրության ներդրումային ընկերության ղեկավարները բրիտանացի ներդրողների համար ներկայացրել են իրենց կարողությունները՝ հանքարդյունաբերության, նավթի ու գազի, պետրոքիմիական և ֆինանսական ոլորտներում:

Բրիտանացի ներդրողները, ողջունելով առկա նախագծերը, հայտարարել են, որ պատրաստ են  ոսկու և պետրոքիմիայի ոլորտներում ներդում կատարել ու մասնակցել տարբեր ծրագրերի ֆինանսավորման աշխատանքներին:

Իրանի սոցիալական ապահովագության կազմակերպությունը ստեղծվել է 1986 թ. մարտին, որպես մասնագիտացված ներդրումային հիմնադրամ :