Բրիտանացի ներդրողները ցանկություն ունեն ներդրում անել Իրանում
Իրանի սոցիալական ապահովագրության կազմակերպության հանրության հետ կապերի բաժինը հայտարարել է, որ բրիտանացի ներդրողները պատրաստ են ներդրումներ կատարել Իրանի մի շարք նախագծերում և տնտեսության տարբեր ոլորտներում:
Իրանի սոցիալական ապահովագրության ներդրումային ընկերության ղեկավարները բրիտանացի ներդրողների համար ներկայացրել են իրենց կարողությունները՝ հանքարդյունաբերության, նավթի ու գազի, պետրոքիմիական և ֆինանսական ոլորտներում:
Բրիտանացի ներդրողները, ողջունելով առկա նախագծերը, հայտարարել են, որ պատրաստ են ոսկու և պետրոքիմիայի ոլորտներում ներդում կատարել ու մասնակցել տարբեր ծրագրերի ֆինանսավորման աշխատանքներին:
Իրանի սոցիալական ապահովագության կազմակերպությունը ստեղծվել է 1986 թ. մարտին, որպես մասնագիտացված ներդրումային հիմնադրամ :