Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը առանձնազրույց են ունեցել
Փետրվար 02, 2018 15:01 Asia/Tehran
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետները հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել, անդրադարձել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին:
/zham.am
Պիտակ