ԵՄ. Թուրքիայում իրավական զարգացումները մտահոգիչ են
(last modified Sat, 03 Feb 2018 03:59:08 GMT )
Փետրվար 03, 2018 07:29 Asia/Tehran
  • ԵՄ. Թուրքիայում իրավական զարգացումները մտահոգիչ են

Մտահոգություն հայտնելով Թուրքիայում իրավական զարգացումների կապակցությամբ, ԵՄ-նպահանջել է ազատ արձակել այդ երկրում կալանավորված լրագրողներին:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական ինտեգրման հարցերով կոմիսար Յուհաննես Հանն ուրբաթ օրը համատեղ հայտարարություն տարածելով ընդգծեցին, որ Թուրքիայում Միջազգային Ներում կազմակերպության ներկայացուցիչ Թաներ Քիլիչին ազատ արձակելու մասին Թուրքիայի դատարանի վճռի մեջ կատարված փոփոխությունն մտահոգություն պատճառող այն զարգացումների վերջին օրինակն է, որոնք կասկածի տակ են առնում Թուրքիայում օրենքի իշխանության և անկախ ու անկողմնակալ դատական համակարգի գոյությունը:

«Դատարանի, այդ թվում՝ Թուրքիայի սահմանադրական դատարանի արձակած վճիռների չգործադրվելը և այդ երկրի երկու լրագրողների կալանքի տակ մնալը, օրենքի իշխանության խաթարմանը զուգահեռ լուրջ կասկածի տակ են առնում Թուրքիայում ազդեցիկ իրավական գործընթացների գոյությունը»:

Ստամբուլի դատարանը հինգշաբթի օրը փոխեց Թուրքիայում Միջազգային Ներում կազմակերպության գրասենյակի պետ Թաներ Քիլիչի դեմ խափանման միջոցը փոխելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունն ընդունելու իր վճիռը և հայտարարեց, որ մինչև դատավարության թվականը Քիլիչը մնալու է կալանքի մեջ: Քիլիչին Գյուլենի խմբի հետ կապեր ունենալու մեղադրանք է առաջադրվել: