Ամերիկյան հետախուզական ինքնաթիռները ռուսական սահմանների մոտ թռիչքներ են իրականացրել
Ամերիկյան երկու հետախուզական ինքնաթիռ բրիտանական Միլդենհոլ ավիաբազայից թռիչք են իրականացրել Մերձբալթյան հատվածի ռուսական սահմանի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին հայտնել է Mil Rader մոնիթորինգային ռեսուրսը: Գործողությանը մասնակցել են ԱՄՆ ռազմաօդային Boeing RC135W և հականավային P8A Poseidon ինքնաթիռները: Ավելի վաղ՝ հունվարի 29ին, ռուսական Су27 կործանիչը Ղրիմի ուղղությամբ Սև ծովի երկնքում ուղեկցել է ԱՄՆ ռազմածովային ուժերի EP3 Aries ինքնաթիռին: ԱՄՆում ռուսական կործանիչի գործողությունները ռիսկային էին որակել, ինչը կարող էր ճգնաժամային հետևանքներ ունենալ: Ամերիկացի զինվորականների կարծիքով՝ ռուսական կործանիչը չափազանց շատ է մոտեցել իրենց ինքնաթիռին: ՌԴ պաշտպանության նախարարությունը իր հերթին Су27ի գործողությունները համարել է օրինական և բացարձակապես անվտանգ՝ Պենտագոնին կոչ անելով դադարեցնել ՌԴ պետական սահմաններին մոտ թռիչքների իրականացումը: ԱՄՆն էլ հայտարարել է, որ ռազմական ավիացիան շարունակելու է միջազգային օդային տարածության մոնիթորինգ իրականացնել Ռուսաստանի ափերի մոտ: 2018թ. սկզբից ամերիկյան հետախուզական ինքնաթիռները Մերձբալթյան կողմից ռուսական սահմանների մոտ նվազագույնը 14 թռիչք են իրականացրել:
Armenpress.am