Գերմանիայի կառավարությունը բավարարել է թուրք սպաներին քաղաքական ապաստան տալու դիմումները
https://parstoday.ir/hy/news/world-i83177-Գերմանիայի_կառավարությունը_բավարարել_է_թուրք_սպաներին_քաղաքական_ապաստան_տալու_դիմումները
Գերմանիայի կառավարությունը բավարարել է 4 թուրք  սպաների քաղաքական ապաստան ստանալու դիմումները: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2018 12:00 Asia/Tehran
  • Գերմանիայի կառավարությունը բավարարել է թուրք սպաներին քաղաքական ապաստան տալու դիմումները

Գերմանիայի կառավարությունը բավարարել է 4 թուրք  սպաների քաղաքական ապաստան ստանալու դիմումները: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: 

Թուրք սպաները Գերմանիա էին տեղափոխվել և այդ երկրին  քաղաքական ապաստան ստանալու դիմում ներկայացրել  2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վերջին շրջանում թուրքական ընդդիմադիր շրջանակներում  խոսվում է, որ Գերմանիայում և այլ երկրներում հեղաշրջման փորձից հետո հաստատված թուրք զինվորականներին վտանգ է սպառնում: Մասնավորապես նշվում է, որ թուրքական հետախուզությունը քայլեր է ձեռնարկում այդ մարդկանց առևանգելու, Թուրքիա տեղափոխելու և ձերբակալելու ուղղությամբ:

lratvakan.am/